ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանը մասնակիորեն բավարարեց դատախազի միջնորդությունը, որը պահանջում էր 3 ամսվա կալանք։
Հանրային մեղադրող Հայկ Հովաննիսյանը որպես հիմնավորում նշեց, թե գործը նախնական դատալսումների փուլում է և Բագրատ սրբազանը կարող է խոչընդոտել ընթացքին։ Դահլիճը միջնորդությունը դիմավորեց «ազատություն» վանկարկումներով։
Սրբազանի փատաբան Հովհաննես Խուդոյանը շետեց գործընթացի հակաիրավական լինելը և նշեց, որ այս գործով միակ իրավական որոշումը կլինի գործ կարճումը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ ինքը չի ընդունելու «տնային կալանք» խափանման միջոցը։
«Չեմ ընդունելու նաև գրավ. դրա բացարձակ անհրաժեշտությունը չկա։ Չեմ ընդունելու էլեկտրոնային սարքը՝ այդ «դնչկալը», ոտնակապը. երկրից բացակայելու արգելքն է, որն ամենավիրավորականն է։ Միակ տարբերակն այստեղից գնալն է, սակայն սա էլ ազատություն չէ, այլ պայմանների փոփոխություն»,– ասաց Սրբազանը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ Նոյեմբերի 13–ին երկարացվեց ևս երեք ամսով։