Ի՞նչ է կատարվում Աջափնյակում, որտեղ կրակոցներ են հնչել. կադրեր դեպքի վայրից

Կրակոցներից հետո հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է։
Sputnik
Երևանի Աջափնյակ թաղամասում, որտեղ այսօր կրակոցներ են հնչել, այս պահին աշխատում են քննիչները։
Sputnik Արմենիայի կադրերում երևում են քննչական գործողությունները։
Հիշեցնենք` այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում` Աբելյան փողոցում։
Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ Հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, 1–ը մահացել է, 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ինը` ծանր։