Շարունակում ենք տաքանալ․ Սուրենյանը լավ նորություն է հայտնում

Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի նկատվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայաստանի ողջ տարածքում փետրվարի 16-17-ը սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հորիզոնում ցուրտ օդային հոսանքների ներթափանցում ոչ միայն չի նկատվում, այլև փետրվարի 16-17-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ այսօրվա համեմատ 3-5 աստիճանով»,- նշել է Սուրենյանը։
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ ՀՀ-ին Միջերկրական ծովից տաք ցիկլոն է մոտենում։