ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 6-8 աստիճան։