ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Դանիյար Իմանալիևը Sputnik-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Եվրամիության գործարար շրջանակները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ, փոխգործակցություն է ընթանում Բելգիա-Լյուքսեմբուրգյան առևտրային պալատի, Իտալիայի և այլ երկրների հետ։
Իմանալիևը հայտարարել է, որ ԵԱՏՄ շուկան մեծ է և վճարունակ, ուստի այն գրավիչ է երրորդ երկրների համար, որոնց մասնաբաժինը Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Սերբիայի և Իրանի հետ ազատ առևտրի գոտիների մասին համաձայնագրերի լիարժեք իրագործման դեպքում ԵԱՏՄ արտաքին առևտրում 5-6 %-ից կավելանա մինչև 14,7 %։
Պաշտոնյայի խոսքով՝ կարևորագույն ապրանքների, օրինակ՝ պարենի արտադրության և արտահանման գործում միությունը մեծ ներուժ ունի։