ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, որոնք ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնում են Հայաստանը, Միլանում պատրաստվում են վաղվա ելույթին։ Նրանց փորձը նկարահանել է Sputnik Արմենիայի stringer-ը։
Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն ավելի վաղ հայտարարել էին, որ հանդես են գալու Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Փետրվարի 9-ին հայտնի դարձավ, որ «Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «Երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»։
Քանի որ Իտալիայում քիչ ժամանակ է տրամադրվել ելույթից առաջ փորձեր անելու համար, մեր երկիրը ներկայացնող գեղասահորդները, որոնք Հայաստանից մեկնել էին փետրվարի 4-ին, փորձերը մինչ այս անցկացրել էին Շվեյցարիայում։ Փետրվարի 15-ին նրանք ելույթ կունենան սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում։
Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին:
Հիշեցնենք` ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկել են փետրվարի 6-ին: