ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է նավի, զոհվել է 3 մարդ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ի զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նավն ընթացել է նարկոթրաֆիկի հայտնի երթուղիներով, իսկ մահացածները թմրավաճառներ են:
Ամերիկացի զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
Հիշեցնենք` Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ցամաքային հարվածներ սկսել թմրակարտելների դեմ՝ ընդգծելով, որ գործողությունները չեն սահմանափակվի միայն Վենեսուելայով: Անցյալ տարվա դեկտեմբերին Թրամփը կրկին խոստացել էր անցնել ցամաքային գործողությունների, սակայն գործնականում դա արտահայտվեց միայն հունվարի 3-ին Կարակասին հասցված զանգվածային հարվածով, որի արդյունքում առևանգվեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը: