Սամվել Կարապետյանն ընտրվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ

Կուսակցության վարչապետի թեկնածուի անունը կհրապարակվի վաղը` փետրվարի 12-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ընտրվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Այսօր կայացավ կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Հիշեցնենք` հունվարի 19–ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները կուսակցություն են գրանցել, որը կոչվում է «Ուժեղ Հայաստան»։
5 կարևոր քայլ. ի՞նչ է պատրաստվում անել Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը հաղթելու դեպքում
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ն։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։