«Նա շատ ագրեսիվ էր». Թրամփը հիշել է Շվեյցարիայի համար մաքսատուրքն ավելացնելու պատմությունը

Մաքսատուրքի սահմանման պատճառ է դարձել 40 մլրդ դոլարը գերազանցող առևտրային պակասուրդը։
Sputnik
Շվեյցարիայից ներկրման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 30 տոկոս մաքսատուրք էր սահմանել, իսկ այդ երկրի նախկին ղեկավար Կարին Կելեր-Զուտերի հետ զրույցից հետո տուրքերի սահմանաչափը բարձրացրել է մինչև 39 տոկոսի: «Fox» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը բացատրել է իր որոշման դրդապատճառները։
«Շտապ զանգ ստացա, կարծում եմ՝ դա Շվեյցարիայի վարչապետն էր, և նա թեև քաղաքավարի էր, բայց շատ ագրեսիվ: Շատ ագրեսիվ։ «Սըր, մենք փոքր երկիր ենք, դա չենք հաղթահարի»: Ես չկարողացա ստիպել նրան անջատել հեռախոսը», - պատմել է Թրամփը:
Միացյալ Նահանգների առաջնորդի խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի և Շվեյցարիայի միջև 42 մլրդ դոլարի առևտրային պակասուրդի պատճառով:
Նշենք, որ Կարին Կելեր-Զուտերը 2025 թվականին Շվեյցարիայի նախագահն էր, ներկայում երկրի ֆինանսների նախարարն է:
«Վճռականորեն կպաշտպանենք մեր շահերը». Չինաստանն արձագանքել է Թրամփի հայտարարությանը