Իսրայելը հակամարտությունը սրելու առիթ է փնտրում. Իրանի ԱԽ քարտուղար

Լարիջանին համարում է, որ Իսրայելի գործողություններն ուղղված են ոչ միայն Իրանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հրթիռային ներուժը վերահսկողության տակ է պահում Իսրայելի տարածաշրջանային հավակնությունները:
«Իսրայելը ջանքեր է գործադրում բանակցային գործընթացը խափանելու համար՝ հակամարտության սրման նպատակով փնտրելով առիթներ», - Al Jazeera հեռուստաալիքիեեթերում հայտարարել է Լարիջանին:
Նա նաև ընդգծել է, որ Օմանի բանակցությունների ժամանակ Թեհրանը Վաշինգտոնից կոնկրետ առաջարկներ չի ստացել: Լարիջանին հավելել է, որ ԱՄՆ-ի հետ դիվանագիտական շփումները ներկայում սահմանափակված են բացառապես միջուկային ծրագրի հարցերով. այլ թեմաներով քննարկումներ չեն անցկացվել:
Բախումներ և բռնություն հրահրողները խիստ կպատժվեն. Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար
Նրա խոսքով՝ ողջամիտ բանակցությունների դեպքում դրանց ելքը հաջող լինելու հավանականություն ունի, սակայն ցանկացած լրացուցիչ պահանջ կարող է վտանգի տակ դնել բանակցային գործընթացը:
Փետրվարի 6-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում կայացել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները: Այդ հանդիպումն առաջինն էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական պատերազմի պատճառով բանակցային գործընթացում ամիսներ տևած դադարից հետո: Այդ ժամանակ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները խորհրդակցությունների հինգ փուլ են անցկացրել: