Հայաստանում քանի՞ ընկերություն է բացվել կամ փակվել 2025 թվականին. ՊԵԿ–ի տվյալները

ՀՀ Պետ​​եկամուտների կոմիտեն ձեռնարկությունների վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Հայաստանում 2025 թվականին բացվել է 10 265 ձեռնարկություն (բացառությամբ ԱՁ–ի), փակվել` 264 ձեռնարկություն։ Այս մասին է վկայում Պետ​​եկամուտների կոմիտեի վիճակագրությունը։
Գրանցվել է 24 767 անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվել 6 849-ը։
2024 թվականի համեմատ մոտ կրկնակի ավելի (108%–ով) ձեռնարկություն է բացվել, փակվել է 74%–ով ավելին։ Անհատ ձեռներեցների առումով դինամիկան մոտ 106%-ով և 110%–ով ավելի է (երկու դեպքում էլ կրկնակի)։
Նշենք, որ ընկերություններ հեշտ բացելու առումով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում (ըստ Համաշխարհային բանկի Doing Business վարկանիշային աղյուսակի), սակայն փակման առումով առաջատար չէ, քանի որ փակման ժամանակ երկարատև ստուգումներ են պահանջվում հարկային պարտքերի բացակայությունը ստուգելու համար: Արդյունքում մի շարք ընկերություններ դե յուրե գոյություն ունեն, բայց դե ֆակտո չեն գործում։
Մինչև տարեվերջ Հայաստանը կբարելավի ԵԱՏՄ-ում իր ապրանքային QR-կոդերի «ընթեռնելիությունը»