ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզում «Land Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել «Թալին» ճանշինի աշխատակցին, ապա բախվել աղ ու ավազի խառնուրդ ցանող հատուկ ավտոմեքենայի հետնամասին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ին` ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա բնակավայրի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել տուժածին, այնուհետև տեղափոխել են «Թալին» բժշկական կենտրոն։ Այնտեղից էլ ճանշինի աշխատակցին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Թալինի քննչական բաժնում, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ճանապարհին մերկասառույց է եղել։