Ավելի քան 200 ընկերություն և 10 000 այցելու. ինչպես է անցել «ՆԱԻՍ» ավիասրահը Մոսկվայում

Ցուցահանդեսին մասնակցել են ընկերություններ Չինաստանից և Իրանից:
Sputnik
Ավելի քան 200 մասնակից ընկերություն, շուրջ 10 000 այցելու. ինչպե՞ս է անցել ՆԱԻՍ-2026 (Ազգային ավիացիոն ենթակառուցվածքային սրահ) ավիասրահը և ԴՐՈՆՏԵԽ անօդաչու ավիակոմպլեքսների ցուցահանդեսը Մոսկվայում:
Բացի ռուսական և բելառուսական արտադրողներից ու ԱՊՀ գործընկերներից, Մոսկվայում հաջողվել է հավաքել նաև հսկայական չինական տաղավար: Այս մասին Sputnik-ին պատմել է «ՆԱԻՍ» ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Նիկիտա Սմիռնովը:
Նրա խոսքով՝ բացի չինական 15 առաջատար ընկերություններից, ներկայացված է եղել նաև մեկ իրանական ընկերություն։
«Իրանը, անկասկած, ներմուծման փոխարինման և երկրում ավիացիոն արդյունաբերության սպասարկման բաղադրիչի զարգացման ֆենոմենալ օրինակ է»,-նշել է նա:
Ավիասրահն անցկացվել է փետրվարի 4-ից 5-ը Մոսկվայի «Կրոկուս Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում: Մասնակիցների թվում էին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Միացյալ շարժիչաշինական կորպորացիան» (ОДК), «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը, Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանը (УЗГА), «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը, «Կալաշնիկով» կոնցեռնը, ZALA և «Անօդաչու համակարգեր» ընկերությունների խմբերը, «Ռոսէլ» հոլդինգը և այլն։ Միջոցառումն անցկացվել է ՌԴ տրանսպորտի և արդյունաբերության նախարարությունների, «Ռոսավիացիայի», «Ռոստրանսմոդեռնիզացիայի» և «Ռոստրանսնադզորի» աջակցությամբ։
Ցուցահանդեսը միավորել է անօդաչու ավիացիոն, ռոբոտատեխնիկական և ինքնավար համակարգերի ավելի քան 60 արտադրողների և մշակողների:
«ԴՐՈՆՏԵԽ»-ը հատուկ տեղ է զբաղեցնում Ազգային ավիացիոն ենթակառուցվածքային սրահի կառուցվածքում՝ որպես Ռուսաստանում միակ մասնագիտացված ցուցահանդեսային հարթակ, որն ամբողջությամբ կենտրոնացած է անօդաչու ավիացիայի, ինքնավար համակարգերի և ռոբոտատեխնիկական համալիրների վրա: