Մոսկվայում նոր սերնդի հեռանկարային ուղղաթիռ են ներկայացրել

Այս եզակի մեքենան նախատեսված է քաղաքացիական նպատակների համար:
Sputnik
Մի-34Մ1 թեթև բազմաթիրախային ուղղաթիռն առաջին անգամ ներկայացրել են «Կրոկուս Էքսպո» կենտրոնում անցկացվող NAIS–2026 խոշորագույն ավիասրահում։ Այս մասին հայտնում է Sputnik-ի թղթակիցը:
Մեքենան հագեցած է ռուսական նորագույն ՎԿ-650Վ շարժիչով։ Ուղղաթիռի տարողունակությունը 1 օդաչու և 3 ուղևոր է, իսկ առավելագույն արագությունը՝ 220 կմ/ժ:
Այս ուղղաթիռը նախատեսված է փոխադրումների, մշտադիտարկման և թռիչքային ուսուցման համար։ Մի-34Մ1-ը լրացնում է այն բացը, որն առաջացել է արտասահմանյան մոդելների տեղում։
«ՆԱԻՍ-2026»–ը քաղաքացիական ավիացիայի, օդանավակայանների ու աերոդրոմների ենթակառուցվածքների զարգացմանը նվիրված ամենախոշոր ցուցահանդեսն է պատմության մեջ։ Դրան զուգահեռ անցկացվում է նաև անօդաչու, ինքնավար և ռոբոտատեխնիկական համալիրների «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսը: 2026 թվականին «ՆԱԻՍ»-ին և «ԴՐՈՆՏԵԽ»-ին կմասնակցեն ավելի քան 200 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսի Հանրապետությունից և Չինաստանից:
Ռուսաստանում առաջին անգամ անցկացվել է «Անմահ գունդը երկնքում» միջոցառումը
Ակնկալվում է, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 10 000 պրոֆեսիոնալ այցելու, որոնք կներկայացնեն օդանավակայաններ, ավիաընկերություններ, նախագծային կազմակերպություններ և ոլորտի կառավարման մարմիններ:
«ՆԱԻՍ» և «ԴՐՈՆՏԵԽ» ցուցահանդեսներն ընդգրկում են ավիացիոն ենթակառուցվածքների լուծումների ողջ սպեկտրը՝ աերոդրոմային լուսազդանշանային և էլեկտրամատակարարման համակարգերից, վերգետնյա սպասարկման և անվտանգության միջոցներից մինչև թվային հարթակներ, կենսաչափայան տեխնոլոգիաներ, անօդաչու ավիացիոն համակարգեր և ռոբոտատեխնիկա: Ցուցահանդեսը միավորում է հիմնականում տեղացի մասնակիցներին. ցուցանմուշների 92%-ը ռուսաստանյան արտադրողներ, մշակողներ և ինտեգրատորներ են: