Նիդեռլանդների Թագավորության քաղաքացին օդային ճանապարհով Հայաստան է ներմուծել 845 գրամ կոկաին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Վիեննա-Երևան չվերթով Հայաստան ժամանած Ռ․Դ․–ի մարմնից դուրս է բերվել կոկաինի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ»,– ասված է հաղորդագրությունում։
Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է:
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ՀՀ ներկրումը և հանրապետության տարածքում դրանց հետագա իրացումը կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը․ ձերբակալվել է ևս 2 քաղաքացի, նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։