ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Պայթյուններ են որոտացել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում և երկրի մի շարք այլ քաղաքներում: «Tasnim» գործակալության տվյալներով՝ խոշոր նավահանգստում պայթյունի հետևանքով կա մեկ զոհ։
Իրանական թեմաներ լուսաբանող որոշ լրատվականներ հայտնում են, որ Բանդար Աբբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար է մահացել։ Այս լուրը պաշտոնապես չի հաստատվել։
Ռազմական վերլուծաբան Օլեգ Բլոխինի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ պայթյուններ են որոտացել նաև Ահվազում, Քասրա-է-Շիրինայում, Աբադանում և Պարանդայում: Նշված բոլոր քաղաքներում ռազմակայաններ և ռազմավարական այլ օբյեկտներ կան։
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։