ԵԱՏՄ–ն այս տարի կկենտրոնանա թվայնացման և ԱԲ–ի օգտագործման վրա. ԵՏՀ նախագահ

Մայիսի 28-29-ը Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ երկրները 2026 թվականին կկենտրոնանան թվայնացման և արհեստական բանականության օգտագործման վրա։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական կոլեգիայի խորհրդի նախագահ, Ղազախստանի փոխվարչապետ-էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։
«Ներկա դրությամբ Ղազախստանի համար հիմնական խնդիրը Բարձրագույն խորհրդի նիստի նախապատրաստությունն է, որը տեղի կունենա մայիսի 28-29-ը Աստանայում։ Դրա շրջանակներում կկայանա Եվրասիական տնտեսական համաժողովը, որին կհրավիրվեն դիտորդ երկրները։ Պետությունների ղեկավարների նախանշած թեման արհեստական բանականության ներդրումն ու թվայնացումն է», - ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Ժումանգարինի խոսքով՝ Ղազախստանը ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում իր խնդիրը տեսնում է մինչև 2030 թվականը միության հետագա զարգացման և մինչև 2045 թվականը հեռանկարների մասին հռչակագրի դրույթների անշեղ կատարման մեջ։ Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ նման մոտեցումը կարող է խթան հաղորդել ԵԱՏՄ զարգացմանը` հատկապես թվայնացման և գիտության ու տեխնիկայի վերջին ձեռքբերումների օգտագործման շրջանակներում:
Իր հայրենիքի հանդեպ ոչ մի էմոցիա չունեցող մարդը կարող է ԵԱՏՄ–ից դուրս գալ. Կարապետյան
ԵՏՀ Խորհրդի նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տրանսպորտի, տեխնիկական կարգավորման, արտաքին առևտրային գործունեության, արդյունաբերության և ԱԱՀ-ի, մաքսային համագործակցության և այլ ոլորտներում:
Հավելենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահում է Ղազախստանը։
Հայաստանը ԵԱՏՄ–ում կմնա այնքան, որքան դա հնարավոր կլինի. Փաշինյան