Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը հարազատ քույր–եղբայրների է հավաքագրել ՌԴ երկաթուղում ահաբեկչություն անելու համար. ԱԴԾ

Ուկրաինայի զինված նախ ուժերը կապ են հաստատել աղջկա հետ, որին հետագայում միացել են նաև նրա եղբայրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ուկրաինական հատուկ ծառայությունները հավաքագրել են հարազատ եղբայրների և նրանց քրոջը՝ Սվերդլովսկի մարզի երկաթուղում ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Այս մասին են վկայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տարածած տեսանյութերը։
ՌԴ–ում չեզոքացրել են մի տղամարդու, որը ներգրավված է եղել ահաբեկչության նախապատրաստման մեջ
Հրապարակված կադրերում կինը հայտնում է, որ 2025 թվականի սեպտեմբերին սկսել է համագործակցել Ուկրաինայի ԶՈւ–ի ներկայացուցիչների հետ։ Նրա խոսքով՝ սկզբնական կապը հաստատվել է Էլիզաբեթ անունով օգտատիրոջ կողմից կառավարվող զրուցարանի միջոցով։
Ավելի ուշ նրա հետ կապ են հաստատել Վալերի անունով ադմինիստրատորը և Ուկրաինայի ԶՈւ–ի զինծառայողը, որը որպես Սերգեյ է ներկայացել։ Մի քանի օր անց կինը կապերի մասին պատմել է իր եղբայրներին և առաջարկել նրանց մասնակցել առաջադրանքի կատարմանը։
«Ես հարցրեցի՝ պատրա՞ստ են արդյոք մասնակցել։ Նրանք համաձայնեցին։ Զրույցներից մեկի ժամանակ մենք Սերգեյին հայտնեցինք գաղտնի համագործակցության համաձայնության մասին։ Նա պատասխանեց, որ հաջորդ անգամ ես պետք է կապի դուրս գամ արդեն Ալեքսեյի և Արտյոմի հետ միասին, և հանձնարարեց լուսանկարել ռելեային պահարանները՝ փոխանցված կոորդինատներով», — պատմել է ձերբակալվածը։
Հաջորդող կադրերում եղբայրներից մեկը հաստատել է քրոջ ներկայացրած վարկածը։
Ռուսաստանի ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Պերմի երկրամասում. տեսանյութ