Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայում տեղի է ունեցել Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը, այն տևել է 3.5 ժամ. Ուշակով

Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից Խաղաղության խորհրդին հատկացնել 1 միլիարդ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հյուրընկալել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆին, հանդիպումը տևել է 3,5 ժամ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։
«Մոսկվան և Վաշինգտոնը համակարծիք են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման»,–ասել է ՌԴ նախագահի օգնականը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Խերսոնի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակմամբ
Նա նշել է, որ Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչ այդ կշարունակի հետևողականորեն ձգտել մարտադաշտում հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակների իրագործմանը»,–ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։
Հանդիպմանը քննարկվել է նաև Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։
ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին
Հիշեցնենք` Ռուսաստանն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն է սկսել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության:
Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։