Մարտեր Ռաքքայում. ալ–Շարաայի զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են քրդերի դիրքերը

Կառավարական զորքերը լայնածավալ գրոհ են ձեռնարկում քրդական աշխարհազորի դիրքերի վրա։
Sputnik
Սիրիայի անցումային կառավարության զորքերն ակտիվորեն հարձակվում են Սիրիայի հյուսիսում և արևելքում մեծ տարածք վերահսկող Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) քրդական ջոկատների դիրքերի վրա: Այս մասին հայտնում են մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքները։
Ավելի վաղ Սիրիայի անցումային կառավարության ուժերը Թուրքիայի աջակցությամբ գրավել էին Հալեպ քաղաքի քրդաբնակ Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները: Այնուհետև նրանք բավական արագ ստիպեցին քրդական ուժերին հեռանալ Դեյր-Հաֆիրից։
Թուրքիա VS Իսրայել. Հալեպում ծանր մարտեր են ընթանում
Ավելին, կառավարական զորքը լայնածավալ հարձակում ծավալեց բաժանարար գծի ողջ երկայնքով՝ Եփրատի վրայով գրավելով Տաբկա քաղաքն ու հարակից կարևոր ամբարտակները և քրդական ուժերին դուրս մղելով գետի արևմտյան ափ։
Բայց այնտեղ էլ ՍԴՈւ ջոկատների համար դժվար է պահպանել դիրքերը, քանի որ դիմակայում են տեղի արաբական ցեղերին։
Քրդերն արդեն կորցրել են Դեր-Էզ-Զորի նավթաբեր շրջանների նկատմամբ վերահսկողությունը։
Բացի այդ, ցեղերը ապստամբություն են բարձրացրել Ռաքքայում՝ ԻՊ նախկին կենտրոններից մեկում։ Քրդերը փորձում են պահել քաղաքը, սակայն իրավիճակն այնտեղ բարդ է։ Թուրքական զորամասերն արդեն քաղաքում են։ Ստացվող հակասական տեղեկությունների համաձայն՝ քրդերն արդեն կորցրել են Ռաքքայի վերահսկողությունը, մյուս կողմից հաղորդվում է, որ ալ-Շարաայի զորքի և քրդական աշխարհազորի միջև մարտերը դեռևս շարունակվում են:
Ռազմական լրագրողների ու փորձագետների խոսքով՝ սիրիական զորքերի ներկայիս առաջխաղացումը նշանակում է ոչ միայն ալ-Շարաայի մարտավարական հաջողություն, այլև սիրիական հակամարտությունում ռազմավարական բեկում:
Էրդողանն ու ալ-Շարաան քննարկել են քրդերի դեմ Թուրքիայի և Սիրիայի պայքարը
Երկար ժամանակ անց առաջին անգամ Դամասկոսը վերականգնել է սիրիական հիմնական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ուղիղ վերահսկողությունը. դա փոխում է ուժերի ներքին հավասարակշռությունը և տարածաշրջանային շահերի կառուցվածքը:
Ռազմական լրագրողներ Ալեքսանդր Խարչենկոյի և Սերգեյ Շիլովի կարծիքով՝ քրդերը մարտերով նահանջելու են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց բնակության շրջաններ:
«Այնտեղ նրանց կսեղմեն թուրքական բանակը և ալ-Շարաայի զորքը։ Այդ տարածքներում, իհարկե, նավթ կա, բայց դա բավական է միայն պիկապները լիցքավորելու համար: Առանց Դեյր-էզ-Զորի նավթահանքերի քրդական ծրագիրը կենսունակ չէ», - կարծում են նրանք։
Այժմ քրդերի ճակատագիրը մեծապես կախված է Միացյալ Նահանգների դիրքորոշումից և գործողություններից։
Սիրիան վերահսկողություն է հաստատել քրդերի նավթահանքերի նկատմամբ
* ԻՊ – ը («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: