Թուրքը, որին ԶԼՄ-ները կապում են ՌԴ դեսպան Կառլովի սպանության հետ, աշխատում է Կանադայում

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Թուրքիայի քաղաքացի Ջեմալ Կարաատան, որին ԶԼՄ-ները կապում են 2016 թվականին Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպման հետ, 2022 թվականից պաշտոնապես աշխատում է Կանադայում` որպես հոգեթերապևտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կանադայի գրանցման բազաների տվյալներին։
Այսօր ավելի վաղ CNN Türk հեռուստաալիքը հայտնել էր, որ Կարաատան, որին փնտրում են թուրքական իշխանությունները, թաքնվում է Կանադայում այլ անվան տակ և խուսափում է անվտանգության մարմիններում գրանցվելուց։
Կանադական ռեեստրների համաձայն՝ Կարաատան գրանցված է Սալիհ Ադա անվամբ՝ որպես գործող հոգեթերապևտ, և 2022 թվականի սեպտեմբերից ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունի։
Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Նա բնակվում և աշխատում է Օնտարիո նահանգում. որպես գործունեության վայրեր նշված են Ուոթերլու և Քիթչեներ քաղաքների բժշկական և խորհրդատվական հաստատությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը սպանվել է 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակումն իրականացրել էր ոստիկանության աշխատակից Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որը տեղում վնասազերծվել էր։ Կառլովին հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։ Սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 28 կասկածյալի։ Անկարայի դատարանը նրանցից հինգին դատապարտել է ցմահ ազատազրկման, ևս մի քանի հոգի երկարաժամկետ պատժաչափեր են ստացել։ Հետախուզման մեջ գտնվող մի շարք անձանց վերաբերյալ գործն առանձնացվել է և քննվել առանձին վարույթով։
Ռուսաստանի դեսպանը մահացավ