Թուրքիայում ռեկորդային քանակի ձյուն է տեղացել։
Թուրքիայի Կարլիովի և Օվաջիկի շրջաններում ձյան բարձրությունը հասել է տների երկրորդ հարկերի մակարդակին՝ ամբողջովին կաթվածահար անելով ենթակառուցվածքները:
Տեղի բնակիչները փորձում են բահերով անցանելի դարձնել իրենց տուն տանող ճանապարհները։