Մահվան ելքով վրաերթ Արշակունյաց պողոտայում. կինն անցել է չթույլատրվող հատվածով

Վարորդը սթափության փորձաքննություն է անցել, և պարզվել է, որ նա սթափ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, մահվան ելքով վրաերթ է եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին` ժամը 06։50-ի սահմաններում։
«Երևանի բնակիչ 40-ամյա Վարդան Ս.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրվող հատվածով անցնող կին հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Բժիշկների խումբն արձանագրել է հետիոտնի մահը»,- գրում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածի ինքնությունը պարզվում է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Երևանում մահացու վրաերթի են ենթարկել Չինաստանի քաղաքացու. կասկածյալները հարբած են եղել