Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է տղամարդու վրա. նա տեղում մահացել է

Տղամարդը նշված տուն է գնացել վնասված բետոնե ծածկը հեռացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքի տներից մեկի մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:20-ի սահմաններում։ Իրավապահները Արթիկի Խանջյան փողոցի 8 հասցեի մոտ հայտնաբերել են Արթիկ քաղաքի բնակիչ 64-ամյա Հովհաննես Ղ.-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ կայքի տեղեկությունների՝ մահացածը գնացել է նշված տուն, որպեսզի վնասված բետոնե ծածկը հեռացնի, բայց ծածկը փլուզվել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Պայթյուն Երևանի գազալցակայաններից մեկում. ի՞նչ վիճակում են տուժածները