Առատ ձյունը և ուժեղ քամիները խաթարել են Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հաղորդում է RT–ն։
Նշվում է, որ այսօր առավոտից թռիչքուղիները մաքրվում են, սակայն ըստ առցանց ցուցատախտակի տվյալների՝ ավելի քան 30 չվերթ հետաձգվել է։
Բացի այդ, Մոսկվայից էլ 6 չվերթ է հետաձգվել անբարենպաստ եղանակի պատճառով։