Երևանում մահացու վրաերթի են ենթարկել Չինաստանի քաղաքացու. կասկածյալները հարբած են եղել

Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Երևանի Արցախի փողոցում վրաերթի են ենթարկել Չինաստանի քաղաքացու և փախուստի դիմել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ հավելելով, որ վրաերթի ենթարկված անձը մահացել է։
Պարեկները դեպքի վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Մեքենայից մի քանի մետր հեռու հայտնաբերել են երկու քաղաքացու, որոնք խոստովանել են, որ մեքենան իրենցն է, սակայն հերքել են իրենց մասնակցությունը դեպքին։
Կայքը հայտնում է, որ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում պարզում են մահացածի և կասկածյալների ինքնությունը։
Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ավտոճանապարհին. կինը տեղում մահացել է
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներն են Երևանի բնակիչներ, 27-ամյա Մ. Օսիպովը և 39-ամյա Ա. Գաիջյանը։ Մ. Օսիպովը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Երկուսն էլ ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճանի)։