ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է զգալի թվով բանտարկյալների՝ ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների անհապաղ ազատ արձակման մասին։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
«Բոլիվարյան կառավարության այս ժեստն խաղաղության հասնելու ներդրում է, որը մենք բոլորս պետք է անենք՝ ապահովելու մեր հանրապետության խաղաղ կյանքը և նրա բարգավաճման ձգտումը»,-ասել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ն զանգվածային հարված է Վենեսուելայի տարածքին. Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ձերբակալվել են և տեղափոխվել Նյու Յորք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նրանք թմրաահաբեկչության և Միացյալ Նահանգների անվտանգությանը սպառնալու մեղադրանքներով կկանգնեն դատարանի առջև։ Ամերիկյան դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են առաջադրված բոլոր մեղադրանքները և հայտարարել իրենց անմեղության մասին:
ԱՄՆ ռազմագործողությունից հետո Կարակասը խնդրել է ՄԱԿ-ի շտապ նիստ հրավիրել։ Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Վերջինս հունվարի 5-ին Ազգային ժողովի հատուկ նիստում երդմնակալության արարողությամբ պաշտոնապես դարձել է նախագահի պաշտոնակատար:
Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, իսկ ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն: