«Իսկապես, ինչ ուզում եք անունը դրեք, ուզում եք «Թրամփի ուղի» դրեք, ուզում եք «Զանգեզուրի միջանցք» դրեք, ուզում եք այլ անունով կոչեք, էականն այն է, թե որոնք են այդ ճանապարհի շահագործման պարամետրերը, ինչ ռեժիմով է իրականացվելու անվտանգային, մաքսային, անձնագրային վերահսկողությունը։ Արդյոք այդ ռեժիմը սահմանափակում է Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը և այլն»,– նշեց Սուրենյանցը։
«Սրանից բխում է նաև նրա հաջորդ հայտարարությունը, որը հատկապես ակտուալ է Վենեսուելայի իրադարձություններից հետո. այն, որ արդի աշխարհում միջազգային իրավունքը զրոյացված է, չի գործում, և ուժը, դաշնակցային հարաբերություններն ու անվտանգային միջավայրն են որոշում ամեն ինչ։ Որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որ հենց այստեղ է թաքնված այն մեծ վտանգը, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեզ «կերակրել» պատրանքներով, թե մեր անվտանգության հիմքում ինչ-որ լեգիտիմության սկզբունքներ կան, օրինակ, Կիրանցի պատի ֆետիշացումը` որպես միջազգային իրավունքի դրսևորում և այլն։ Մինչդեռ Ադրբեջանը շեշտը բացահայտ դնում է ուժի, ուժային հարաբերակցության վրա»,– արձանագրեց վերլուծաբանը։