Ամերիկացի զինվորականները Մադուրոյին տանում են Նյու Յորքի դատարան

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայի առաջնորդին տեղափոխել են Բրուքլինի մեկուսարան:
Sputnik
Համացանցում տարածվել են հունվարի 3-ին ամերիկացի զինվորականների կողմից գերեվարված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ կապված նոր տեսանյութեր։
Fox News-ի ռեպորտաժում երևում է, թե ինչպես են Մադուրոյին և նրա կնոջը ուժեղացված հսկողության ներքո նստեցնում ուղղաթիռ, որպեսզի տանեն դատարան. դատական նիստը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտարարել էր, որ Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի դեմ մեղադրանքներ են առաջադրվել «թմրահաբեկչության», զենք պահելու և թմրանյութերի մաքսանենգության համար:
Մադուրոյին կնոջ հետ Նյու Յորք են տեղափոխել հունվարի 4-ի կեսօրին՝ Կարակասի տնից նրանց USS Iwo Jima նավ տեղափոխելուց մի քանի ժամ անց, իսկ հետո ինքնաթիռով տեղափոխել են Նյու Յորք:
Բրուքլինի մեկուսարանում, որտեղ գտնվում էր Վենեսուելայի նախագահը, ժամանակին պահում էին մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերանին՝ Էլ Չապո (Կարճլիկ) մականունով, որը մեղադրվում է «United Health care» ապահովագրական ընկերության ղեկավար Բրայան Թոմփսոնի սպանության մեջ: Մեկուսարանում են պահվել նաև Լուիջի Մանջոնեն, ռեփեր Փի Դիդին և ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հանցակից Գիսլեն Մաքսվելը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը տևել է 2 ժամ 20 րոպե։ Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Վենեսուելային, գերեվարելու երկրից դուրս բերել Մադուրոյին ու նրա կնոջը։ Թրամփը հայտարարել է, որ այժմ Վենեսուելան կառավարելու է Միացյալ Նահանգները, քանի դեռ չի ձևավորվել ամերիկահաճո իշխանություն: Պաշտոնական Կարակասը Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա, երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը Թրամփի՝ «անել այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութ չի դառնա: