Մադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի քննչական մեկուսարան

ԱՄՆ-ն հունվարի 3-ին մի շարք հարվածներ է հասցրել Կարակասին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման և նրան Նյու Յորք տեղափոխելու մասին:
Sputnik
ԱՄՆ-ն հունվարի 3-ին մի շարք հարվածներ է հասցրել Կարակասին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման և նրան Նյու Յորք տեղափոխելու մասին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ենթադրաբար, տեղափոխել են Բրուքլինի քննչական մեկուսարան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ Մադուրոյին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Նյու Յորք նահանգում։
Նրա հետ ավտոշարասյունը ժամանել է թմրանյութերի դեմ պայքարի վարչության շտաբ: Դրանից հետո, Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, Մադուրոյին պետք է բերեին Բրուքլինում նախնական կալանքի կենտրոն։
Սպիտակ տունը վերահրապարակել է Նյու Յորքի հակաթմրանյութային վարչությունում Մադուրոյի մասնակցությամբ X տեսանյութը: Համացանցում շատերը կասկածի տակ են առել, թե արդյոք տեսանյութն իրական է և արդյոք այն արհեստական ինտելեկտի կողմից չի գեներացվել։ Հետո նոր կադրեր են հայտնվել Նյու Յորքում կալանքի տակ գտնվող Մադուրոյի մասնակցությամբ։ Տեսանյութում կարելի է տեսնել նրա կնոջը ՝ Սիլիա Ֆլորեսին։ Նշվում է նաև, որ Նյու Յորքի երկնքում պտտվում են մի քանի ուղղաթիռներ, ցամաքի վրա ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ջոկատներ:
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, սակայն կարճ ժամանակ անց ԱՄՆ–ի «Դելտա ֆորս» հատուկ նշանակության ջոկատի ծառայողները գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը ու դուրս տարել երկրից։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: