Թաիլանդում տոնական օրերին ավտովթարների հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել

Թաիլանդի իշխանությունները «Յոթ վտանգավոր օր» արշավ են անցկացնում, որի նպատակն է տոնական օրերին նվազեցնել ճանապարհներին վթարների թիվը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Նոր տարվա առաջին օրերին Թաիլանդում տեղի ունեցած ՃՏՊ-ների հետևանքով մահացել է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ մեկ ռուսաստանցի։ Այս մասին հայտնում է երկրի ճանապարհային անվտանգության կենտրոնը։

Գերատեսչության տվյալներով`վթարների հիմնական պատճառ են դարձել ոչ սթափ վիճակում վարելը և արագությունը գերազանցելը:

Ինչպես պարզաբանում է թաիլանդական «Khaosod» թերթը, հունվարի 1-ին մոտոցիկլետով երկու ռուսաստանցիների մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը, ստանալով աննշան վնասվածքներ, հոսպիտալացվել է:
Թաիլանդի իշխանությունները 2025 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2026 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում «Յոթ վտանգավոր օր» արշավ են անցկացնում: Դրա նպատակն է նվազեցնել ճանապարհներին վթարների թիվը տոնական օրերի ժամանակ։
Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը մահացած են գտել հյուրանոցում