ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։
«Նախագահ Թրամփը Պուտինի հետ դրական զրույց է ունեցել Ուկրաինայի հարցով», - X սոցցանցում գրել է Լիվիտը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո մտադիր է կապ հաստատել Ռուսաստանի առաջնորդի հետ:
Պուտինի և Թրամփի միջև վերջին հեռախոսազրույցը տեղի էր ունեցել երեկ. կողմերը պայմանավորվել էին Մար-ա-Լագոյում Թրամփի և Զելենսկու հանդիպման արդյունքներով անցկացնել ևս մեկ խոսակցություն:
Սա 2025 թվականի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների 10-րդ հեռախոսազրույցն է: Տարվա ընթացքում Պուտինն ու Թրամփը շփվել են փետրվարի 12-ին, մարտի 18-ին, մայիսի 19-ին, հունիսի 4-ին, հունիսի 14-ին, հուլիսի 3-ին, օգոստոսի 19-ին և հոկտեմբերի 16-ին: