56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը

Սադովենկոն մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 56 տարեկանում մահացել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Սադովենկոն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նրա հարազատներին։
«Այո, ճիշտ է... Երեկ երեկոյան»,– ասել են նրանք։
Պաշտպանության նախարարի աշխատակազմի նախկին ղեկավար Յուրի Սադովենկոն ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում։ 1990 թվականին ավարտել է Ռյազանի Լենինյան կոմերիտմիության անվան բարձրագույն օդադեսանտային հրամանատարական վարժարանը, 2008 թվականին` ՌԴ նախագահին կից Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիան։ 1990-1994 թվականներին ծառայել է զինված ուժերում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։ Մարտական ​​գործողությունների մասնակից է։
1994-2002 թվականներին ծառայել է ՌԴ ԱԻՆ ստորաբաժանումներում։ Բազմիցս մասնակցել է մարդասիրական և փրկարարական գործողությունների, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում։
2012 թվականի նոյեմբերին Սադովենկոն նշանակվել է պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար։ 2014 թվականի փետրվարի 21-ին նրան շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում։ 2024 թվականի մայիսի 20-ին Վլադիմիր Պուտինի հրամանով ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի` ՌԴ պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։