Արագածոտնի թեմը Էջմիածնում կանցկացնի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը

Հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է 2 ամսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմը դեկտեմբերի 25–ին` ժամը 19:00–ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ–մկրտարանում կանցկացնի այս տարվա վերջին միասնական ժամերգությունը։ Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի թեմը։
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու թեմակալ առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող Մկրտիչ սրբազանի, անազատության մեջ գտնվող բոլոր հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար»,– ասված է Արագածոտնի թեմի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորված է հոկտեմբերի 16–ից։