«Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի տարեսկզբին. Նարեկ Կարապետյան

Շարժման համակարգողն ընդգծեց, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն հայտնի կլինի 2026 թ. հունվարին։ Այդ մասին հաշվետու ժողովից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Թե ով կլինի «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն, դա հայտնի կդառնա, երբ շարժումը դառնա քաղաքական ուժ։ Մեր առաջնորդը կլինի ընդունելի հանրության համար, իսկ անունը կհրապարակենք քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը, իսկ դա կլինի 2026 թ. տարեսկզբի համագումարի ժամանակ»,– հայտարարեց Կարապետյանը։
Նա նաև ընդգծեց, որ միանշանակ մասնակցելու են ընտրություններին։
«Արդյոք նորաստեղծ քաղաքական ուժը կհամագործակցի՞ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ» հարցին` Նարեկ Կարապետյանը պատասխանեց.
«ՀՀ նախագահները` 4 առաջնորդները, եթե շարունակեն ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը` էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնենք, եթե մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի պաշտոնը ստանձնի»,– հայտարարեց Կարապետյանը։
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի վարկանիշը մոտ 5 անգամ ավելացել է․ հարցախույզ
«Մեր ձևով» շարժումը նախատեսում է քաղաքական միավոր դառնալու գործընթացը սկսել 2026 թվականի հունվարին։