Վտանգն արդեն անցյալում է. հայր Զաքարիան այցել է հիվանդանոցում գտնվող տեր Վրթանեսին

Հայր Զաքարիան և տեր Վրթանես հիվանդանոցում
Տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ էր գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի առողջական վիճակը լավ է։ Ֆեյբուքյան էջում գրառում է արել Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
«Այսօր տեսակցեցի տեր Վրթանեսին՝ փոխանցելով քաջառողջության ձեր բյուր մաղթանքները: Վտանգն արդեն անցյալում է: Մաղթենք տեր հորը շուտափույթ ապաքինում»,– գրել է հայր Զաքարիան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները գնացել էին Մայր աթոռ` նամակ փոխանցելու։ Մայր աթոռում նաև նախատեսված էր միասնական աղոթք, իսկ հավատավոր ժողովուրդը հավաքվել էր իր աջակցությունը հայտնելու Վեհափառին։ Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել է միասնական աղոթքից հետո, երբ 10 եպիսկոպոսների և Փաշինյանի աջակիցները ոտքերով հարվածում էին Մայր տաճարի դռներին։ Նրան շտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են, պարզվել է, որ տեր Վրթանեսի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ինչի՞ց վատացավ տեր Վրթանեսի ինքնազգացողությունը․ մանրամասներ երեկ տեղի ունեցածից