Պակիստանի նախկին վարչապետն ու նրա կինը 17 տարվա ազատազրկման են դատապարտվել նվերի պատճառով

Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, դատապարտվել են 17 տարվա ազատազրկման և 16,4 մլն պակիստանյան ռուփի (58,5 հազար դոլար) տուգանքի։ Այս մասին հաղորդում է «Times of India»-ն՝ վկայակոչելով պակիստանյան «Dawn» պարբերականը:
Որոշման մեջ նշվում է, որ դատարանը ամուսինների նկատմամբ կիրառել է համեմատաբար մեղմ վճիռներ, մասնավորապես՝ Բուշրա Բիբիին՝ որպես կնոջ, իսկ Խանի դեպքում հաշվի է առնվել նրա 73-ամյա պատկառելի տարիքը:
Գործը հարուցվել է Իմրան Խանի՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգից «Bulgari» բրենդի զարդերի հավաքածուստանալու կապակցությամբ։ Պակիստանի ազգային օրենսդրության համաձայն՝ նվերը նախ հանձնվել է պետությանը, որից հետո կառավարության աշխատակազմը զարդերը էժան գնով ձևակերպել է վարչապետի ընտանիքին վաճառելու համար:
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
Իմրան Խանի փաստաբանները հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը, իսկ նախկին վարչապետը հայտարարել է, որ նվերը ստացել է իր կինը, անձամբ ինքը այն չի տեսել։
Իմրան Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-22 թվականներին։ 80-ականներին նա Պակիստանի կրիկետի հավաքականի խաղացող էր (որն այդ երկրում համարվում է ազգային սպորտաձև): Համարվում է իր սերնդի՝ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։