Սա կողոպուտ է. Պուտինը՝ ԵՄ–ի կողմից ռուսական ակտիվները բռնագրավելու փորձերի մասին

ՌԴ նախագահը մեկնաբանել է ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվները բռնագրավելու փորձերը։
Sputnik
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Եվրամիությունում ռուսական ակտիվները բռնագրավելու փորձերը նույնիսկ գողություն չեն, այլ կողոպուտ։
«Գողությունը հարմար սահմանում չէ։ Գողությունը սեփականության գաղտնի առևանգումն է։ Բայց մեզնից փորձում են դա բացահայտ անել։ Սա կողոպուտ է», - ասաց Պուտինը տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ։
Ուղիղ գծի հաղորդավարներից մեկը՝ ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինը, հարց ուղղելիս դիտարկում արեց, որ ռուսական ակտիվները «դեռ ամբողջությամբ չեն գողացել, բայց փորձում են»։ Նախագահն ուղղեց նրան՝ պարզաբանելով, որ տվյալ դեպքում գողությունը սխալ սահմանում է։
ՌԴ–ն Կիևի կողմից պատրաստականություն չի տեսնում. Պուտինը` բանակցությունների մասին
Ռուսաստանի առաջնորդի խոսքով՝ ԵՄ գործողությունները ոչ միայն հարված են նրա հեղինակությանը, այլև խաթարում են վստահությունը եվրագոտու նկատմամբ։
«Նավթ արդյունահանող երկրները, որոնք իրենց փողերն այնտեղ են պահում, ուշադիր հետևում են գործընթացին», – նշեց ՌԴ առաջնորդը։