Դու գոնե կարդալ գիտե՞ս. Պուտինը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին

ՌԴ նախագահը հիմարություն անվանեց այն պնդումները, թե ՌԴ-ն կարող է հարձակվել Եվրոպայի վրա։
Sputnik
Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի նախագահն ասաց, որ անձամբ ծանոթ է ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և նրան համարում է խելացի և փորձառու քաղաքական գործիչ։
ՌԴ–ն չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները. գնդակն արևմտյան գործընկերների դաշտում է
Ընդ որում, նա նշելց որ «ռուսական սպառնալիքի» մասին գլխավոր քարտուղարի ներկայիս հռետորաբանությունը մինչև վերջ հասկանալի չէ ու հարցեր է առաջացնում։
«Ի՞նչ ես դու խոսում ՌԴ-ի հետ պատերազմի մասին։ Դու գոնե կարդալ գիտե՞ս։ Ինչպե՞ս եք դուք ՆԱՏՕ-ին մղում Ռուսաստանի դեմ պատերազմի, եթե դաշինքի գլխավոր երկիրը (ԱՄՆ) իր նոր դոկտրինում Ռուսաստանին թշնամի չի համարում», - ասաց նա:
Միևնույն ժամանակ, պատասխանելով BBC-ի հարցին, Պուտինն ասաց, որ Ռուսաստանը պատրաստ է հետագայում աշխատել և՛ Բրիտանիայի, և՛ ամբողջ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ, բայց միայն հավասար պայմաններով:
Սա կողոպուտ է. Պուտինը՝ ԵՄ–ի կողմից ռուսական ակտիվները բռնագրավելու փորձերի մասին
ՌԴ նախագահը հիմարություն անվանեց այն պնդումները, թե ՌԴ-ն կարող է հարձակվել Եվրոպայի վրա, և ասաց, որ ոչ մի նոր հատուկ գործողություն չի լինի, եթե Ռուսաստանին հարգանքով վերաբերվեն և «չխաբեն»։