Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն պահպանում է նախաձեռնությունը հատուկ ռազմական գործողության գոտում. Բելոուսով

Ռուսաստանի բանակն ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինվորականները տարվա ընթացքում վստահորեն պահպանել են նախաձեռնությունը հատուկ ռազմական գործողության (ՌՀԳ) գոտում՝ 6 հազար քառակուսի կիլոմետրով ավելացնելով վերահսկվող տարածքը։ Այս մասին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է նախարար Անդրեյ Բելոուսովը։
Նրա խոսքով՝ նշված տարածքը մեկ երրորդով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: Զորքը ներկայում վարում է ակտիվ հարձակողական գործողություններ գրեթե բոլոր ուղղություններով։ Բացի այդ, տարվա ընթացքում վերահսկողության տակ է վերցվել ավելի քան 300 բնակավայր:
Ընդ որում, «Արևելք», «Կենտրոն» և «Արևմուտք» զորախմբերի առաջխաղացման տեմպերը, նախարարի խոսքով, համեմատած 2024 թվականի հետ` աճել է մեկուկես-երկու անգամ:
Ազատագրվել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտինը՝ 2025-ի ռազմական հատուկ գործողության մասին
Բելոուսովն ընդգծել է, որ «Կենտրոն» զորախումբը վերահսկողության տակ է վերցրել Կրասնոարմեյսկ քաղաքը՝ ուկրաինական բանակի և արևմտյան հրահանգիչների դիմադրության խորհրդանիշը։
Նախարարը հայտնել է, որ ներկայում Ռուսաստանի բանակը մարտեր է մղում Կոնստանտինովկա քաղաքի համար, որը, ճանապարհ բացելով դեպի Դոնբասում Կիևի ռեժիմի վերջին խոշոր հենակետի՝ Դրուժկովսկ-Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիան, առանցքային նշանակություն ունի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման տեսակետից:
Անդրեյ Բելոուսովի գնահատմամբ՝ այդ բնագծի գրավումը թույլ կտա կարճ ժամկետում ավարտել ԴԺՀ-ի ազատագրումը:
Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Օստապովսկոյե բնակավայրի նկատմամբ
ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստին ամեն տարի մասնակցում է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավանդաբար, միջոցառմանը քննարկվում են գերատեսչության անցած տարվա աշխատանքի արդյունքները, որոշվում պաշտպանունակության ամրապնդման և զինված ուժերի հետագա զարգացման խնդիրները: