«Բլոկադա». նոր ներկայացում արցախյան հայտնի ու ցավոտ դեպքերի մասին

Ներկայացումը պատմում է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, որոնք բլոկադայի ժամանակ հայտնվում են նույն հարկի տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Փետրվարի 25-ին ու 26-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Բլոկադա» ներկայացման պրեմիերան։ 2 գործողությամբ դրաման պատմում է արցախյան բլոկադայի օրերի մասին` ցավ, սով, կարոտ, վախ, հույս, անորոշություն... տարբեր զգացմունքներ ու ապրումներ մեկտեղվել են մի պատմության մեջ։
Ստեղծագործական խումբը որոշել է թեմային անդրադառնալ մշակութային հարթակում բացը լրացնելու համար։ Ասում են` փորձել են ներկայացման մեջ հարցեր բարձրացնել ու նաև տալ այդ հարցերի պատասխանները։
«Պրոդյուսերն ու ռեժիսորը ինձ մոտ եկել են մի խնդրով` ցույց տալ, որ հայերը, անկախ իրենց բնակության վայրից, անկախ իրենց բարբառից, չպետք է իրար մեջ տարբերություն ու տարանջատում դնեն»,– ասուլիսի ժամանակ ասաց սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը։
Արցախցիներին տրվող գումարը բավարա՞ր է բնակարանի խնդիրը լուծելու համար. քննարկում ԱԺ–ում
Պատմությունը իրական է, բայց ռեժիսորն ու սցենարիստը տվել են նաև գեղարվեստական լուծումներ։ Բեմադրությունը պատմություն է երևանցի ու արցախցի ընտանիքների մասին, բլոկադայի ժամանակ նրանք հայտնվում են նույն տանը, նույն հարկի տակ։ Սցենարի հեղինակ Անի Մաղաքյանը ֆիլմերի սցենար շատ է գրել, բայց թատերական ներկայացման համար առաջին անգամ է աշխատել։
Անի Մաղաքյան
«Իհարկե դժվար էր առաջին անգամ թատրոնի հետ առնչվել այսքան բարդ ու պատասխանատու թեմայի շուրջ։ Վախենում էի, որ հանկարծ սահման չհատենք կամ սխալ մեսիջներ չփոխանցենք, բայց գաղափարը լավ մշակելու շնորհիվ կարծում եմ` լավ աշխատանք ենք ստացել»,–ասաց սցենարիստը։
Ներկայացման բեմադրող ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, պրոդյուսերները` Սոֆյա Ղուլյանն ու Արմեն Պետրոսյանը։
Արցախցի շուրջ 800 ընտանիք ռուսական մարդասիրական օգնություն է ստացել