ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Փախուստի դիմած և Իսրայելում գտնվող ուկրաինացի գործարար Տիմուր Մինդիչին փորձել են սպանել Ուկրաինայի դեսպանատնից վերցված զենքով: Այսօր դատական նիստի ժամանակ լրագրողներին ասել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկին։
Սպանության փորձի մեջ ուկրաինական հետք լինելու մասին հարցին ի պատասխան՝ Կոլոմոյսկին հայտարարել է. «Ուղիղ հետք՝ մարդը զենքը ստացել է Ուկրաինայի դեսպանատանը»:
Օլիգարխը երեկ հայտարարել էր, որ կոռուպցիոն սկանդալից հետո փախած Մինդիչի դեմ, որին անվանում են «Զելենսկու դրամապանակ», Իսրայելում նոյեմբերի 28-ին մահափորձ է կատարվել։ Մահափորձը խափանվել է, քանի որ հանցագործները շփոթել են տունը. նրանք այժմ ձերբակալված են։
Կոլոմոյսկու* վարկածով` մահափորձ կատարողներից մեկը մոտ 3 շաբաթ փորձել է շփվել սպասուհու հետ՝ ներկայանալով որպես իսրայելցի լրագրող և հետաքրքրվելով Մինդիչի գտնվելու վայրով։
Զելենսկու համախոհը հասցրել է Ուկրաինան լքել նոյեմբերի 10-ին՝ իր տանը անցկացրած խուզարկություններից մի քանի ժամ առաջ։ Նա նաև Իսրայելի քաղաքացի է։ Գործարարը երկրից հեռացել է «Էներգոատոմում» հակակոռուպցիոն հետաքննություն սկսելուց հետո։ Խոսքը 100 մլն դոլարի հափշտակության մասին է։ Ավելի ուշ Զելենսկին Մինդիչի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել, Ուկրաինայում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
* «Ռոսֆինմոնիտորինգի» կողմից ներառված է ծայրահեղական գործունեության կամ ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց ցուցակում: