Ընդդիմադիր նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է

Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տնային կալանք խափանման միջոցը չի փոխվել։ Այս մասին սոցիալական ցանցերում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Սուրեն Մանուկյանը 2025 թվականի հոկտեմբերից գտնվում է տնային կալանքի տակ և նրա խափանման միջոցը չի փոխվել»,– նշել է նա։
Սուրեն Մանուկյանի նկատմամբ գործում է համակցված խափանման միջոց` չհեռանալու արգեքը։
Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։
Նշենք, որ այս տարվա հունվարի 22–ին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման մեջ մեղադրվող ՀՅԴ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել էր տնային կալանքով։
Հիշեցնենք, որ Սուրեն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել 2022 թվականի օգոստոսի 11-ից։ Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Ս.Մանուկյանը Ա. Քամալյանը, Մ.Մուրադյանը, Թ.Պողոսյանը մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել Աչաջուր գյուղի բնակիչ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու և շորթմամբ նրա հարազատներից առանձնապես խոշոր չափերի` 3.000.000 ԱՄՆ դոլար պահանջելու շուրջ։