ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա պետական այցով ժամանել է Հնդկաստան: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Հնդկաստանի ՌՕՈւ Պալամ ավիաբազայում անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին։
Նախագահական ինքնաթիռն այսօր վայրէջք է կատարել Պալամ ավիաբազայում, որտեղից երկու երկրների առաջնորդները ուղևորվել են բանակցությունների, ընդ որում՝ Հնդկաստանի վարչապետի մեքենայով։