Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Նրան մեղադրում են թմրամիջոց իրացնելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 4–ին, ԱԱԾ–ն ձերբակալել էր նրան ՀՀ քննչական կոմիտեի շենքում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց իրացնելու մեղադրանքով։