Ինչպե՞ս է անցել Լիբանանում Արամ Ա կաթողիկոսի հանդիպումը Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ

Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մասնակցել է Հռոմի պապի մատուցմամբ պատարագին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի պապի մատուցմամբ Սուրբ և անմահ պատարագին։ Vatican News-ի տեղեկացմամբ էլ` պատարագին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։
Հռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
Նշենք, որ Լիբանան կատարած այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպել է Լիբանանի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հետ, կոչ է արել նրանց միավորվել՝ վերականգնելու երկիրը հակամարտությունից, քաղաքական ցնցումների և տնտեսական ճգնաժամից հետո։
Մինչ այդ նա Թուրքիայում էր, որտեղ նրա մասնակցությամբ պատարագ է մատուցվել Պոլսի հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում։
Հռոմի պապը Ստամբուլի հայկական եկեղեցուց ողջույն է հղել Գարեգին Բ-ին