ԵԱՏՄ–ում 3 տարով կզրոյացվեն էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը

Միջոցառումն ուղղված է աջակցելու էկզոտիկ հումք վերամշակող ձեռնարկություններին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական միությունում (ԵԱՏՄ) 3 տարով կզրոյացվեն մի շարք էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) այսօրվա նիստում:
Մասնավորապես մինչև 2028 թվականի ավարտը մաքսատուրքերը կզրոյացվեն շի ընկույզների, հնդկական գարցինիայի սերմերի, ինչպես նաև մանգոյի կորիզների և միջուկի համար։
«Այս միջոցառումն ուղղված է աջակցելու էկզոտիկ հումք վերամշակող ձեռնարկություններին, որոնք զբաղվում են մասնագիտացված յուղերի, ստեարինների, կակաոյի յուղի համարժեքների և փոխարինիչների արտադրությամբ, որոնք օգտագործվում են յուղաճարպի, հրուշակեղենի և կոսմետիկ արդյունաբերության ճյուղերում»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանը:
Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. Բարսեղյան
Նշենք, որ որոշ արևադարձային ընկույզների և մրգերի պոտենցիալ մատակարարների թվում է նաև Վիետնամը, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր:
Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա. Պապոյան