Խաչատուր Սուքիասյանը ՔՊ–ի նախընտրական ցուցակում չի լինի

2026 թ. կայանալիք ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կկազմվի պատվիրակների քվեարկությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նախընտրական ցուցակում չի առաջադրվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարել էր, որ 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կկազմվի պատվիրակների քվեարկությամբ։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։