Հռոմի պապ Լևոն XIV-ի մասնակցությամբ պատարագ է տեղի ունենում Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական հայրապետական եկեղեցում։ Նրան ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։
Պատարագի ընթացքում հավաքվածները կաթոլիկ եկեղեցու հովվապետի հետ աղոթել են «Հայր մերը»։
Նշենք, որ Հռոմի պապը Թուրքիայում և Լիբանանում կգտնվի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Լևոն XIV-ը Թուրքիա է այցելել այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով: Թուրքիայից անմիջապես հետո նա կայցելի Լիբանան։