Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել

Զորավարժության նպատակը եղել է տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք երկրների համագործակցության ամրապնդումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն Անկարայում համատեղ զորավարժություն են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները կրել են «Կովկասյան արծիվ – 2025» անվանումը:
Ըստ հաղորդագրության` զորավարժությունների նպատակը եղել է «տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք եղբայրական երկրների միջև համագործակցության ամրապնդումը»:
Ռուսաստանն ու Ղրղզստանը կմեծացնեն համատեղ զորավարժությունների ծավալները
Զորավարժություններն ուղղված է եղել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման և մարտական պատրաստության հնարավորությունների ընդլայնմանը:
Վարժանքների ընթացքում հատուկջոկատայինները առաջադրանքներ են կատարել հրթիռահրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ։
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին